Ճապոնացի գիտնականները Լուսնի վրա հայտնաբերել են «կյանքի հետքեր»՝ թթվածին Երկրի մթնոլորտից։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Astronomy պարբերականում։

Մասնագետները վերլուծել են տվյալները, որոնք ստացվել են ճապոնական SELENE արբանյակից, որը լուսնային ռեգոլիտում՝ նստվածքային հողի խորքում հայտնաբերել է մի քանի միկրոն թթվածին։

Թթվածինը սկսել է հայտնվել այնտեղ Երկրի մթնոլորտից մոտ 2.5 մլրդ տարի առաջ, հենց այն ժամանակ, երբ մոլորակի մթնոլորտում առաջին անգամ հայտնվել է թթվածնի զգալի պարունակություն։

SELENE արբանյակն արձակվել էր 2007 թվականի սեպտեմբերի 14-ին և դադարեցրել գոյությունը 2009 թվականի հունիսի 10-ին։ Սարքը դարձել է Ճապոնիայի կողմից արձակված Լուսնի երկրորդ արհեստական արբանյակը։ Առաքելության հանձնարարության մեջ է մտել Լուսնի ծագման և դրա մակերևույթի կառուցվածքի հետազոտությունը։