ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ում լիազորությունների ժամկետը նախագահի պաշտոնում լրացել է 10 օր առաջ, աջակցել է Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիաներին։ Նա հիշեցրել է ահաբեկչությունից ԱՄՆ-ի պաշտպանության մասին հրամանի հարցով նոր նախագահի հետ արմատական տարաձայնությունների մասին։

Օբամայի կարծիքով՝ քաղաքացիները, ովքեր դուրս են եկել բողոքի ակցիայի, իրականացնում են հավաքների իրենց սահմանադրական իրավունքը։

Օբաման ընդգծել է, որ միգրացիայի սահմանափակման վերաբերյալ Թրամփի որոշումը, մասնավորապես փախստականների ընդունման դադարեցման մասին, սպառնալիք է ներկայացնում ամերիկյան արժեքներին՝ հայտնում է Politico պարբերականը։