2016 թվականին Հայաստանում ծնված 21,459 տղաների ամենատարածված անուններն են՝ Դավիթ, Նարեկ եւ Ալեքս: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ 19,179 նորածին աղջիկների շրջանում ամենատարածված անուններն են՝ Մարիա, Նարե եւ Մանե: