«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս մեկ շաբաթ առաջ «Փաստը» գրել էր, որ Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցել ցանկացող ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը մտքափոխվել է, չի դնելու իր թեկնածությունը: Որովհետև գեներալ Միհրան Պողոսյանը (ում քեռորդին` Վահանը, «Միկմետալի» Միշայի որդին, նույնպես այս ընտրատարածքում է առաջադրվելու) նրան խոստացել է ապրիլին պետգույքի կառավարման վարչության պետ նշանակել, եթե հօգուտ Վահանի Վարդանը չդնի իր թեկնածությունը: Իրերի վիճակն այսպիսին էր մինչև երեկ: Սակայն Վարդան Այվազյանը մտքափոխ է եղել:

«Փաստի» տվյալներով` անցած երեկոյան, Չարենցավանում իր որդուն պատկանող համակարգչային խաղերի շենքում Վարդան Այվազյանը իր սանիկների, շրջապատի մասնակցությամբ «նիստ» է գումարել: Նիստում նա հայտարարել է, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ինքն անպայման առաջադրվելու է ԱԺ պատգամավորի թեկնածու: Հորդորել է, որ բոլորը պատրաստ լինեն լուրջ պայքարի:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: