Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել կուսակցության խորհրդի անդամի պաշտոնից ազատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Պողոսյանին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդո ւարդ Շարմազանովը: «Մենք նման որոշում ենք կայացրել' հաշվի առնելով կուսակցությունը լքելու նրանց դիմումները»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը հավելեց նաև, որ այս պահին քննարկման փուլում է գտնվում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական ծրագիրը, որը պատրաստ կլինի մինչև հաջորդ շաբաթվա վերջ: Նիստի ընթացքում քննարկվել է նաև նախընտրական ծրագիրը, ինչպես նաև ներկուսակցական, ներքաղաքական և կազմակերպչական հարցեր: