«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակն արդեն պատրաստ է։ Ինչպես և սպասվում էր՝ առաջին տասնյակում են գործարար Խաչատուր Սուքիասյանը, Իշխան Զաքարանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը և այլոք։ Ուշագրավ է, սակայն, որ երբեմնի ԲՀԿ-ական, «Ալիանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը չկա ոչ դաշինքի ցուցակում, ոչ էլ դաշինքին միացած ուժերի ցանկում՝ իր ղեկավարած կուսակցությունով։

Նշենք նաև, որ նախատեսվում էր, որ այս շաբաթվա վերջին պետք է ստորագրվեր Ծառուկյանին միացած ուժերի միջև հուշագիրը, սակայն, մեր տեղեկություններով՝ հուշագրի ստորագրումը տեղափոխվել է հաջորդ շաբաթ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում