ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 2-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող տարեց քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1935 թ. ծնված Լ. Մ.-ի դին: