Երեսունյոթամյա Նինա Թասելը լույս աշխարհ է բերել Ավստրալիայի ամենախոշոր նորածիններից մեկին, որը կշռում է 6կգ և ունի 59 սմ հասակ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Պերտում բնակվող ավստրալուհին խոստովանել է, որ ծննդաբերությունն այնքան արագ է եղել, որ ինքը նույնիսկ չի հասցրել հիվանդանոց հասնել:

Նշվում է, որ Թասելը որդուն ծննդաբերել է տանը՝ ամուսնու օգնությամբ: Կնոջ խոսքով՝ ողջ գործընթացը տևել է 1 ժամ:

«Քույրս ամուսնուս հեռախոսով ցուցումներ էր տալիս, իսկ ամուսինս էլ ասում էր, թե երբ պետք է ուժ տամ»,-պատմել է կինը, ում համար սա արդեն 4-րդ երեխան է:

Հայտնի է, որ ծննդաբերությունից հետո շտապօգնությունը եկել է և մորն ու երեխային հիվանդանոց տեղափոխել: