Կարբյուրատորն ինժեկտորով փոխարինելով շարժիչների հուսալիությունը բարձրացել է: Բայց նոր ավտոմեքենաների հետ էլ դժվարություններ լինում են:

Առաջատար ավտոամսագրերը ժամանակ առ ժամանակ ջերմաստիճանային փորձարկումներ են անում, որոնց ընթացքում ստուգվում են արտադրողների նշած տվյալները:

Օրինակ՝ նոր Hyundai Creta-ն, նախքան հոսքային արտադրությունը, Սանկտ Պետերբուրգում ակտիվորեն փորձարկվել է կլիմայական վտանգավոր պայմաններում:

Մինչև Վլադիվոստոկ և հակառակը թեստային երթի ժամանակ 2015 թ. հունվարին երթուղին անցել է նաև Իրկուտսկով, որտեղ ջերմաստիճանը եղել է -31 աստիճանից ցածր:

Ավտոմեքենան ճանապարհին է անցկացրել ընդհանուր 17 օր:

Հետո ստուգումները շարունակվել են սառցարաններում, որտեղ ջերմաստիճանը նվազեցրել են մինչև 35 աստիճան:

Այդպիսի պայմաններում ստուգվել է ոչ միայն մարտկոցի, այլև էլեկտրոնիկայի աշխատունակությունը, տվիչները և չիպերը պետք է դիմանային ցածր ջերմաստիճանի:

Renault Duster-ի ջերմաստիճանային փորձարկման ժամանակ ամռանը 25 աստիճան շոգի պայմաններում ցանկապատած տարածքում սառցարան են դրել, որի ներսում ամենագնացը մոտ մեկ օր սառեցվել է -25 աստիճանի պայմաններում:

Երբ սառցարանի դուռը բացել են, ավտոմեքենան վայրկենաբար սպիտակել է. ջերմաստիճանի տարբերությունը մոտ 50 աստիճան է կազմել:

Ավտոմեքենան ակնթարթորեն միացել է և ընթացել:

Արտադրողները երաշխավորում են, որ քրոսովերը առանց խնդրի կմիանա մինչև −30 աստիճան ջերմաստիճանի դեպքում:

Այս խոսքերի ճշմարտացիությունը ստուգել են ՝ սառցարան դնելով դիզելային ավտոմեքենա սովորական ձմեռային դիզելային վառելիքով:

Ավտոմեքենան միացել է մինչև −30 աստիճանի դեպքում, իսկ −32-ի դեպքում Cheсk engine ազդանշան է միացել:

-35 աստիճանի պայմաններում Nissan Murano-ն 3 օր մնացել է դրսում: Կոճակին սեղմելուց հետո լուսարձակներն աղոտ ճառագայթել են: Անջատել են կլիմատ-կոնտրոլը, լուսարձակները, ռադիոն, վառարանները և մնացած սարքավորումները: Հետո սեղմել են հեռահար լույսին մարտկոցում քիմիական գործընթացների արագացման համար և մեկնարկի կոճակը: Մեկնարկիչը հազիվ է թեքել ծնկաձև լիսեռը: 4-րդ փորձից կայծ է առաջացել և շարժիչը միացել է:

Նշվում է, որ որքան էլ ջերմաստիճանը նվազեր, երբեմն Յարոսլավլի մարզում այն հասել է −40-ի, ջերմաչափը ցույց է տվել կայուն −30: -33 աստիճան ցրտի դեպքում ցույց է տվել հիբրիդային շարժակի աշխատանքի սխալ, թեև շարժիչը և փոխանցման տուփը շատ լավ աշխատել են: Լույսը դադարել է վառվել միայն մինչև −23 աստիճան տաքանալուց հետո:

Փորձարկվել են նաև Nissan Terrano և Almera, Volkswagen Polo, Renault Sandero և Hyundai Solaris ավտոմեքենաները՝ յուրահատուկ մեթոդով, որը ներառել է բարձր ծանրաբեռնվածություն և մառախուղ, նաև բազմաթիվ սառեցումներ ջերմային տեսախցիկում:

Nissan Terrano-ն դիմացել է մինչև -32 աստիճան Ցելսիուսի պայմաններում, Almera-ն՝ -30, Renault Sandero-ն և Hyundai Solaris-ը՝ -33, իսկ գերմանական Volkswagen Polo-ն դիմացել է -35 աստիճանին: