Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել են այսօր՝ փետրվարի 4-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրահատարանից փախուստի դիմած ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս․ Գրիգորյանին։

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այս պահին փախուստի դիմած կալանավորը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանությունում։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի առավոտյան ՀՀ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից փախուստի է դիմել վիրահատության համար այնտեղ տեղափոխված կալանավոր