Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երեւան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ վիրավորների ինքնությունը։