Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է գրանցել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցություններին եւ դաշինքներին: 

Կուսակցությունների եւ դաշինքների գրանցման վերջնաժամկետ է ընտրվել փետրվարի 16-ը ժամը 18:00-ն:

Նշենք, որ հունվարի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը դեմ չէ ընտրությունների օրը փոխելուն, քանի որ ապրիլի 2-ը քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի օրն է: Նախագահի խոսքով` այդ հարցը կարող է քննարկվել, եթե միայն բոլոր կուսակցությունները գան համաձայնության: Թեեւ կուսակցությունները հայտարարել են արդեն, որ դեմ չեն օրը փոխելուն, իշխանությունները չեն շտապում որոշում կայացնել: Տիգրան Մուկուչյանը դժվարացավ նշել, թե մինչեւ երբ է հնարավոր փոխել օրը:

Հիշեցնենք, որ ըստ սահմանված ժամանակացույցի` ընտրողների նախնական ցուցակների հրապարակումը ընտրական կենտրոններում տեղի կունենա 2017թ. փետրվարի 21-ին։ Նախընտրական քարոզչության համար ժամկետ է սահմանված 2017-ի մարտի 5-31–ը՝ մինչեւ ժամը 24։00–ն։