Ազգականներին կոնֆլիկտների մեջ մի՛ ներքաշեք

Եվ ընդհանրապես՝ հեռավորություն պահպանեք: Հոգեբանների պնդմամբ՝ հարգելը մի բան է, իսկ թույլ տալ, որ բացահայտորեն կառավարեն ձեր ընտանեկան կյանքը, մեկ այլ բան: Բայց դա միայն սկեսուրին եւ կոնֆլիկտներին չի վերաբերվում, այլ նաեւ ձեր ծնողներին: Եվ երբեք մի փորձեք ձեր ամուսնուց դժգոհել նրա մորը:

Մի՛ փորձեք նրա դուստրը դառնալ

Նա որդի ունի: Եվ նա ձեր ամուսինն է: Այդ պատճառով հազիվ թե նրա դուստրը դառնաք: Դա ընդհանրապես կասկածելի պրակտիկա է: Փորձեք հավասարի պես շփվեք, իհարկե՝ հարգանքով:

Խուսափեք հարցեր պարզելուց

Գոնե այն պատճառով, որ այդպիսով ձեր ամուսնուն երկու կրակի արանքն եք դնում: Մի՛ տրվեք սադրանքներին: Նման պատերազմ սկսելով՝ պետք չէ հաղթանակի հույս ունենալ:

Նվերներ մատուցեք

Նա կին է, իսկ դա նշանակում է, որ նա նույնպես սիրում է նվերներ: Պետք չէ հաճախակի նվերներ անել, բացահայտորեն շողոքորթել: Բայց տեղին ուշադրության նշանները, փոքրիկ նվերները, տարեդարձին ծաղկեփունջն այն է, ինչ պետք է:

Մի՛ մեղադրեք նրան

Ի վերջո՝ նա նույնիսկ իր տեսակետի իրավունքն ունի: Հանգստություն պահպանեք: Փորձեք ըմբռնումով վերաբերվել նրան եւ դադարեք որպես թշնամի դիտարկել: