Առասպել №1. Կանայք ավելի ռոմանտիկ են։

Նման մոլորության մեջ է մեզ գցում առաջին հերթին կինեմատոգրաֆիան։ Չէ՞ որ ամեն 2-րդ մելոդրամա պատմում է խոցելի եւ սիրառատ հերոսուհու բարդ ճակատագրի մասին։ Բայց հոգեբաններն ավելի ուշ ապացուցել են, որ արական սեռի ներկայացուցիչների մոտ ռոմանտիկան ավելի շատ է։ «Հավատու՞մ եք սեր առաջին հայացքից» եւ «Ուզու՞մ եք ամբողջ կյանքի համար մեկ սեր ունենալ» հարցերին դրական պատասխաններ են տվել հիմնականում տղամարդիկ։

Առասպել №2. Կանայք բացառում են առանց լուրջ հարաբերությունների սեքսը

Համարվում է, որ տղամարդն ավելի արագ է համաձայնում ինտիմ կապ ունենալ մեկի հետ, որի հետ ռոմանտիկ կապվածություն չկա, քան կինը։ Դա կարելի է բացատրել նրանով, որ կանայք ավելի շուտ չեն ուզում պատահական սեքսի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել։ Նրանք ուղղակի վախենում են թեթեւաբարո կնոջ համբավ ձեռք բերել։ Այդ պատճառով կանայք առավել հաճախ ուղղակի թաքցնում են այդ ցանկությունը։

Առասպել №3. Վեճերի ժամանակ վարքագծի տարբեր մոդելներ

Այստեղ դեր է խաղում միայն ամեն մարդու անհատական բնութագիրը, այլ ոչ թե սեռը։ Թեպետ սերիալներում եւ անեկդոտներում այլ պնդումներ են ի հայտ գալիս։ Այստեղից էլ առասպելը։

Առասպել №4. Ֆիզիկական բռնություն է կիրառում միայն տղամարդը

Հենց որ խոսքը հասնում է բռնությանը, հասարակությունն անմիջապես սկսում է խղճալ կնոջը, չէ՞ որ նա թույլ եւ անպաշտպան սեռն է։ Բայց տղամարդիկ նույնպես հաճախ ընտանեկան բռնության են ենթարկվում։ Անգլիայում անցկացրած հետազոտությունների համաձայն՝ երկրում բռնության է ենթարկվում տղամարդկանց 40 տոկոսը, ԱՄՆ–ում՝ 12 տոկոսը։ Պարզապես հաճախ տղամարդիկ այդ մասին լռում են։

Առասպել №5. Տղամարդը կերակրողն է, կինը՝ օջախը վառ պահողը

Համարվում է, որ այդպես է դասավորվել պատմականորեն։ Հնագետները, սակայն, վերջերս պարզել էին, որ հենց կանայք էին հայթայթում սննդի 80 տոկոսը եւ ապահովում ընտանիքը։ Այո, տղամարդիկ կատարում էին առավել վտանգավոր աշխատանք՝ նրան որսի էին գնում։ Բայց կանայք ավելի շատ ուտելիք էին հայթայթում՝ զբաղվելով պտուղների, հատապտուղների եւ սերմերի հավաքչությամբ