«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանում տեղ գրավելու հարցում ՀՀԿ կանանց մեջ լուրջ մրցակցություն է սկսվել: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում: Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ից, բնականաբար, ներկայացված չի լինի մեծամասնականով ընտրված Կարինե Պողոսյանը` Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որ վերջերս լքել է ՀՀԿ-ն: Հաջորդ խորհրդարանում չեն լինի նաև Մարինե Մարաբյանը, Շուշան Պետրոսյանը, ՄԻԱԿ-ից՝ Նաիրա Կարապետյանը:

ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորներին` Կարինե Աճեմյանին, Ռուզաննա Մուրադյանին ու Մարգարիտ Եսայանին, դեռ վերջնական պատասխան չեն տվել` կընդգրկե՞ն ՀՀԿ ցուցակում ու կդառնան պատգամավոր, թե՞ ոչ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քառյակում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: