«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև ՎՍԴՀԿ-ի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ իրենց հետագա ճանապարհը, նախընտրական համագործակցությունը պատկերացնում են միայն Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ տարիներ շարունակ իրենց համագործակցությունը արդյունավետ է եղել, սակայն Ծառուկյանը այդպես էլ չի համաձայնում նրան ընդգրկել դաշինքի կազմում։

Մեզ հասած տեղեկություններով՝ Լյուդմիլա Սարգսյանը անկախ բանակցություններից այդպես էլ չի ընդգրկվելու դաշինքի համամասնական ցուցակ։ Լյուդմիլա Սարգսյանը, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ անկախ արդյունքներից՝ իրենք սատարելու են «Ծառուկյան» դաշինքին: