Fox News հեռուստաալիքի հաղորդավար Բիլ Օ՝Ռեյլին, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել էր մարդասպան, ակնարկել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել իր խոսքերի համար։ Այս մասին նա հայտարարել է փետրվարի 6-ին՝ իր հաղորդման ժամանակ։

«Ես աշխատում եմ այդ ներողության վրա, սակայն դա կարող է որոշ ժամանակ պահանջել»,-ասել է Օ՝Ռեյլին՝ նշելով, որ դրա համար պետք է սպասել մինչ 2023 թվականը։