«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը դեմ Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի «Ելք» դաշինքում:

Մեզ հասած տեղեկություններով՝ նա նախօրեին հանդիպում է ունեցել «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նախնական համաձայնության են եկել:

Այս պահին դաշինքում քննարկվում է ցուցակի հարցը, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ապա նա միանում է Սեյրան Օհանյանին: Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չի մասնակցելու ընտրություններին»: