Տարբեր տրամաչափի չինովնիկներից, թերևս, հաճախ կարելի է լսել «բյուջեում փող չկա» արտահայտությունը: Նման կերպ են փորձում բացատրել անուշադրության մատնված գրեթե բոլոր այն խնդիրներներն ու թերությունները, որ բնորոշ են ժամանակակից Հայաստանին:

Երբ փորձում ես անաչառ հայացք նետել երկրում կուտակված խնդիրներին՝ համոզվելու՝ արդյո՞ք բերված պատճառաբանությունը բավարար չափով օբյեկտիվ է, թե՝ ոչ, հասկանում ես, որ շատ դեպքերում, իրապես, փողի խնդիրն իրեն զգացնել է տալիս՝ անկախ չինովնիկների կամքից:

Այն, որ մեր երկրի հնարավորությունները միշտ էլ սուղ են եղել, իսկ բյուջետային միջոցներն էլ երբեք աչքի չեն ընկել իրենց անհունությամբ, նորություն չէ. Հայաստանի մշտական գերխնդիրներից ամենագլխավորը, թերևս, փողի պակասն է եղել:

Իհարկե, ասել, թե սույն խնդիրը բացառապես սուբյեկտիվ բնույթ է կրում, ու բյուջեում փող չլինելը կարելի է բացատրել բացառապես կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ, սխալ կլիներ, բայց այն, որ պետական միջոցների արդյունավետ օգտագործման խնդիր Հայաստանում կա ու եղել է միշտ, ոչ ոք հերքել չի կարող:

Մանրամասները՝ http://m.lurer.com/?p=245782&l=am