Ադրբեջանը հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին առաջադրել է մեղադրանք Ադրբեջանի քրեական օրենսգրքի 218.2 (պետության դեմ ուղղված կոչերի) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու համար) հոդվածներով : Բանը նրանում է, որ Ալեքսանդր Լապշինը Վրաստանի տարածքով, ցամաքային անցակետով անցել է Ադրբեջան՝ օգտվելով իր երկքաղաքացիության ուկրաինական անձնագրով:

Նա Ադրբեջանի սև ցուցակում է Ալեքսանդր անունով , իսկ ուկրաինական անձնագրում գրված է Օլեքսանդր, որն էլ պատճառ է դարձել, անցակետում անարգել Արդբեջան մտնելու թույլտվություն ստանալու համար, սև ցուցակների որոնողական համակարգում նրա անունը չլինելու հիմքով:

Լապշինը Ադրբեջան գտնվելու օրերին ցանկանում է ինքնաթիռով թռչել Նախիջևան, սակայն չվերթը չեղյալ է համարվում, իսկ Լապշինին չեն վերադրաձնում ինքնաթիռի տոմսի գումարը, որի համար Լապշինը աղմուկ է բարձրացնում թե՛ համացանցում, և թե՛ Ադրբեջանում, ինչից հետո միայն Լապշինին է վերադարձվում տոմսի արժեքը: Իսկ մինչ այդ Ալեքսանդր Լապշինը իր բլոգում վեր է հանում Ադրբեջանում առկա բոլոր թերություններն ու արատավոր երևույթները: Խոսում է Ալիևյան կլանի մասին, հանցագործությունների մասին, ինչից հետո պաշտոնական Բաքուն դիմում է Բելառուսիային Ալեքսանդր Լապշինի ձերբակալելու և հանձնելու Ադրբեջանին վերոնշյալ մեղադրանքներով:

Կարեն Հովհաննիսյան