Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում է, թե որոշ գերատեսչության ղեկավարներ սկսել են նախընտրական քարոզչությունը՝ օգտագործելով պետական ռեսուրսը:

«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար, մտնում են նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են պաշտպանում»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: