Շիրակի մարզում այսօր` փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հայտնի է դարձել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է տվյալ տան 19-ամյա բնակչի դին` ծառից կախված վիճակում: Թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, իրավապահ մարմինները պարզում են:

Հայտնի է դարձել, որ երիտասարդը Երեւանի պետական ճարտարապետական համալսարանի 1-ին կուրսի ուսանող է, նրա անունը Տարոն է: Դեպքը տեղի է ունեցել այսօր գիշերը: Մեր այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: