Հրապարակախոս Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Պատգամավորների՝ հայոց լեզվին տիրապետելու անհրաժեշտության մասին քամահրանքով արտահայտված Համլետ Հարությունյան անունով կարկառուն ՀՀԿ-ականին հարցնում են.

– Դու գոնե գիտե՞ս, թե Այբուբենը քանի տառ ունի։

– Յո՛թ,- խրոխտ հայտարարում է կարկառունը…

– Դե թվարկիր,- ծիծաղելով ասում է հարցնողը։

– Ա, Յ, Բ, Ու, Բ, Ե, Ն՝ եղավ 7, – վստահ ասում է կարկառունը։

Բարի լույս, Հայություն»։