«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո, ըստ մեր տեղեկությունների, պարզ կդառնա ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվողների անունները։

Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակին, ապա այստեղ ինտրիգը դեռ կպահպանվի։ Սերժ Սարգսյանը այս հարցում չի շտապում հստակություն մտցնել և մարդկանց ասել իրենց տեղը ցուցակում։ Սերժ Սարգսյանը համամասնական ցուցակով առաջադրվողներին հորդորել է իրենց անունը և տեղը փնտրել փետրվարի 16-ից հետո ԿԸՀ կայքում։