«Փաստին» որոշ մանրամասներ են հասել Օհանյան–Ծառուկյան համագործակցության չկայացման պատճառների առթիվ: Ինչպես հատնի է՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը երեկ հրավիրած ասուլիսում ասաց, որ ինքն է կազմակերպել Սեյրան Օհանյան–Գագիկ Ծառուկյան հանդիպումները:

«Գագիկ Ծառուկյանի հետ իմ հանդիպումների ընթացքում նկատել եմ ցանկություն՝ համագործակցել Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված որոշակի կուսակցությունների հետ, բայց կոնկրետ պարոն Ծառուկյանին ներկայացվել են անիրականանալի առաջարկություններ, նաև որոշակի ամբիոցիոզ առաջարկներ և նման պայմաններում պարոն Ծառուկյանի կողմից համապատասխան ընկալում տեղի չի ունեցել»,– ասել է Դալլաքյանը:

«Փաստի» տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը Գագիկ Ծառուկյանից խնդրել է, որ Օհանյան–Ծառուկյան դաշինքի նախընտրական ցուցակը կազմվի 50–50 համամասնությամբ՝ կեսը լինեն Օհանյանի կողմնակիցները, ինչը Ծառուկյանը չի կարողացել ընդունել՝ հիմնավորելով, որ «Ծառուկյան» դաշինքն ու «Օհանյան» դաշինքը քաշային տարբեր կատեգորիաներ ունեն: