Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր առավոտյան հայտնաբերվել է 2013թ.-ին ծնված տղա երեխայի դի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ այդ մասին ահազանգ է ստացվել առավոտյան:

Հարցին՝ լուրերը, որ երեխայի դին հայտնաբերվել է Դեբեդ գետում իրականությանը համապատասխանո՞ւմ են, ոստիկանությունից պատասխանեցին, թե հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։

Կայքի տեղեկություններով՝ մինչ մանկապարտեզում կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդ գետում։ Երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը։