Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութի փլուզման հետեւանքով մահացած 31-ամյա Անուշ Սարգսյանը իր ամուսնու հետ էր եկել խանութ` գնումներ կատարելու (ֆոտոռեպորտաժ): NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից Բարեղամ Խաչատրյանը պատմեց, որ ամուսինը մեքենայով դրսում սպասելիս է եղել նրան, իսկ Անուշը խանութ է մտել քաղցրավենիք գնելու: Նրա մտնելուց մի քանի րոպե անց բարձր ձայն է լսվել եւ խանութը միանգամից գետնին է հավասարվել: Անուշ Սարգսյանը ունի 3 անչափահաս երեխա` 2 աղջիկ, 1 տղա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութում փլուզում է տեղի ունեցել։ Փլուզվել է Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքը: Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Ժամը 12.03-ի դրությամբ ավտոկռունկի օգնությամբ փլատակներից դուրս է բերվել երկու կնոջ (մոտ 32 և 50 տարեկան) դի: