YN.am-ը գրում է.

Այսօր պարզ դարձավ, որ «Ելք» նախընտրական դաշինքը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Իսկ կուսակցական ցուցակի երկրորդ և երրորդ հորիզոնականները բաժին են հասել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի և «ՔՊ» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, համապատասխանաբար: Այսպիսով «Ելք»-ը գտավ մասնակցության ձևաչափը ու հավանաբար պետք է արդեն մտածի, թե որ ուղղությամբ է տանելու նախընտրական քարազարշավը:

Հանուն արդարության նշենք, ոչ այս քաղաքական միավորի շուրջ համախմբվել են իսկապես բանիմաց գործիչներ, բայց դա՝ մեր կարծիքով, բավարար պայման չէ հակակշիռ դառնալու գործող իշխանություններին կամ քանակապես ավելի հզոր «Ծառուկյան» դաշինքին, որը ամենայն հավանականությամբ, կարող է զբաղեցնել երկրորդ տեղը առաջիկա ընտրություններով: Իսկ «Ելք»-ը և մնացած մյուս դաշինքները երևի մտածեն անցողիկ շեմը հաղթահարելու մասին:

Իսկ ինչ վերաբերվում է ընտրություններից հետո ընդդիմական դաշինքների համախմբմանը, ապա՝ քիչ հավանական է այս պահի դրությամբ, մի քանի առումներով. 1) հակասություններ, 2) կոնսոլիդացիայի պատրաստակամության ի սպառ բացակայություն, 3) միմյանց հասցեին հնչեցվող գնահատականներ, որոնք ահնարին են դարձնում համագործացկությունը:

Հիմա կասեք, բա Մարուքյան-Փաշինյան հակամարտությունը. Ճիշտ կանե՛ք: Չենք վիճում, լինում են բացառություններ, բայց համագործակցել դաշինքների հետ, որոնց կազմում են հայտնվել անձինք, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել թեկուզ մարտի 1-ի գործին, դա առնվազն անհասկանալի կլինի ու դավաճանություն որդեգրած սկզբունքներին: