Շիրակի մարզում, այսօր՝ փետրվարի 14-ին, ատակարգ դեպք է գրանցվել. Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով եղել է հղի, բակում գտնվող արտաքնոցում ծննդաբերել է, եւ երեխան, ըստ կնոջ, ընկել է հորի մեջ։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կինը նույն գյուղի բնակչուհի, 30-ամյա Ա. Բ.-ն է:

Գյուղ են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Նրանք պարզում են դեպքի հանգամանքները։