«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում, որը նա օրեր առաջ ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանին, և որի մասին վերջինս խոսեց իր ասուլիսի ժամանակ, եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը․ նա ցուցակի 15-րդ հորիզոնականում է եղել։

Հիշեցնենք, որ Բաբայանը ժամանակին վարկ էր վերցրել՝ որպես գրավ դնելով Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի նախկին նախագահ Ալբերտ Բազեյանի տունը, ապա բիզնես գործերը վատացել էին, և Բազեյանը հայտնվել էր տունը կորցնելու վտանգի առաջ։ Սամվել Բաբայանի ներկայացրած ցուցակի 11-12-րդ համարները համապատասխանաբար պետք է զբաղեցնեին Վիկտոր Դալլաքյանն ու Արեգնազ Մանուկյանը, իսկ Արամ Գասպարիչին հատկացվել էր 14-րդ տեղը։ Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համար: