Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, ձևավորվում են ափի մոտ` սկսած նոյեմբերի սկզբից: Սևանա լճում ափասառույց ձևավորվում է ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ միշտ:
Բաց լճի վրա սառույցը առաջանում է հունվարի երկրորդ կեսից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում: Վերջին տարիներին լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման պատճառով առաջին սառցային երևույթները 15-17 օր ավելի շուտ են սկսվում, քան այն ձևավորվում էր լճի բնական մակարդակի ժամանակ:
Երբ դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը -5.6˚C-ից ցածր է, իսկ փետրվարին առանց քամի եղանակի տևողությունը կազմում է 100 ժամ և ավելի, ապա լճի վրա ձևավորվում է համատարած սառցածածկույթ, որից լիճն ազատվում է մարտի վերջերին-ապրիլի սկզբին:
Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով էապես փոխվել է լճի ջերմային ռեժիմը՝ ջերմության պաշարները նվազել են, որը զգալիորեն ազդել է լճի սառցային ռեժիմի վրա, և եթե մինչև 1947թ. լիճը սառույցով ծածկվում էր 5-15 տարին մեկ անգամ /1890, 1905, 1921, 1926, 1937, 1949 թվականներին/, ապա 1948թ. հետո` 1-7 տարին մեկ անգամ /1950, 1954, 1957, 1959, 1964, 1968, 1972, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1992, 1993, 1997, 2000, 2007, 2008, 2012 թվականներին/:
Ըստ պատմական տվյալների դիտարկումների՝ ամենից շուտ Սևանա լիճը սառել է 2008թ. հունվարի 14-ին, իսկ ամենից ուշ՝ 1959թ. փետրվարի 28-ին, ընդ որում, ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972թ.-ին` մոտ 85 օր, առավելագույն հաստությունը՝ 40-45սմ:
Պայմանավորված 2017թ. եղանակային պայմանների առանձնահատկություններով՝ փետրվարի 3-ից Մեծ Սևանում ձևավորվել է համատարած սառցածածկ, իսկ Փոքր Սևանը սառցապատ է մասամբ (80-90%), սառցի հաստությունը հասնում է 10-15 սմ:
Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցակալումը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը փետրվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 1,1 մլն խոր.մ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը և պակասում է թթվածնի քանակությունը:
Այս թեմայով
Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զօրու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Մեսի․ Հստակ գաղափարներ չունեմ, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո
Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի անդամը
Ապրիլի 8-ին արևի ամբողջական խավարումը կարող է հանգեցնել մահվան ելքով ավտովթարների աճի, զգուշացնում են գիտնականները
«Կրոկուսի» ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է
Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Զոհ և վիրավորներ՝ Սիսիան-Սառնակունք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
Crocus-ի ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 360-ի
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ մասնակիցների մեջ են նաև Արարատի համայնքապետարանի պաշտոնյաները. Ծեծվողներից մեկը կին է
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Խաղաղ օվկիանոսում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
«Միայն սպառնալիքներ չեն». Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Տոյվո Կլաարի հայտարարությանը
Բայդենը Պուտինին անվանել է «մսագործ»
«Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո
Նիկոլին չի հաջողվելու լռեցնել մեզ ու չի հաջողվելու կործանել մեր հայրենիքը․ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ադրբեջանի ԱԳՆ-ն վիրավորված հայտարարություն է արել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հասցեին
Բյուրեղավանում 2.5-ամյա երեխան ընկել է եռման ջրով տարայի մեջ. վիճակը ծայրահեղ ծանր է
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամերային նվագախումբը համերգով հանդես կգա
Հայաստանը աշխարհաքաղաքական խաղացողից «բոմժ» սարքեց Նիկոլը. փաստեր
Նպատակ ունենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին աշխատել միմյանց հետ՝ խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ
Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը. «Հրապարակ»
Փոխքաղաքապետը ոստիկանապետ է ուզում դառնալ. դեպքի վայր է շտապել. «Ժողովուրդ»
Ներքին խմբում գրված հայհոյանքներին «լայք» դնելու համար դատավորը հեռացավ համակարգից․ «Ժողովուրդ»
Բայդենը Պուտինին անվանել է «մսագործ»
Նպատակ ունենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին աշխատել միմյանց հետ՝ խաղաղության համաձայնագրի հասնել...
Բլինքենը հանդիպել է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
ՌԴ ԱԻՆ-ում հայտնել են, որ Crocus-ում հրդեհի ժամանակ հրշեջները շոշափելու միջոցով են որոնել մարդկանց
Ստանոն հերքել է Մոսկվայի ահաբեկչությանն Ուկրաինայի մասնակցության մասին պնդումները
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը. «Հրապարակ»
Փոխքաղաքապետը ոստիկանապետ է ուզում դառնալ. դեպքի վայր է շտապել. «Ժողովուրդ»
Ներքին խմբում գրված հայհոյանքներին «լայք» դնելու համար դատավորը հեռացավ համակարգից․ «Ժողովուրդ»
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհները վերա...
ՔՊ-ում երկու հակադիր բեւեռ է ձեւավորվում