«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Տնտեսագիտական համալսարանում կան մի քանի ամբիոններ, որոնք ընտրված վարիչներ չունեն, ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները։ Ավելին՝ արդեն մի քանի տարի է՝ ամբիոնի վարիչի մրցույթներ չեն հայտարարվում: ԺՊ-ները սովորաբար նախկին ամբիոնի վարիչներն են, որոնց ժամկետը լրացել է, և իրավունք չունեն նորից ընտրվելու։ Որպեսզի նրանք մնան ամբիոնի վարիչի կարգավիճակում, ՀՊՏՀ ռեկտորը նոր ընտրություններ չի նշանակում։

Լավատեղյակ աղբյուրը հայտնում է, որ նման իրավիճակ է «բանկային գործ», «բարձրագույն մաթեմատիկա», «օտար լեզուներ» և այլ ամբիոններում։ Տնտեսագիտական համալսարանից մեզ հայտնեցին, որ իրենք ունեն ամբիոնի վարիչներ, որոնք ժամանակավոր պաշտոնակատարներ են կամ ժամկետներն ավարտվելու վրա են, և հերթով սահմանված կարգով մրցույթներ են հայտարարվում։

«Ես չեմ կարող ասել՝ ինչքան ժամանակ կարող է ԺՊ լինել, բայց նրանց, ովքեր որ ԺՊ են, և իրենց ժամկետը լրացել է, սահմանված կարգով մրցույթները հրապարակային հայտարարվում են, կազմակերպվում է գործընթացը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: