Վիվառո Բլոտը բացի օնլայն խաղերից, մեծ ուշադրություն է դարձնում նաև կենդանի մրցաշարերի կազմակերպմանը: Այս անգամ տեղի է ունենալու խոշոր ու մեծամասշտաբ միջացառում:

Վիվառո Բլոտը և Բլոտ Քլաբը համատեղ անցկացնելու են Բազար Բլոտի ամենամեծ, և նախադեպը չունեցող մրցաշարը Հայաստանում: Հայաստանի Բազար Բլոտի Բաց առաջնությունը մեկնարկելու է փետրվարի 17-ին, «Կովկաս» ռեստորանային համալիրում (Արշակունիների սրահ): Իսկ եզրափակիչ փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին:

Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցեն ռեկորդային քանակի մասնակիցներ։ ֆոնդը սահմանվել է 3.000.000 դրամ:
Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցելու ուղեգրերը խաղարկվել են Վիվառո Բլոտի և Բլոտ Քլաբի կազմակերպած մրցաշարերում: