Արարատի մարզի Գոռավան գյուղի տներից մեկում այսօր՝ փետրվարի 16-ին, հայտնաբերվել է դանակի հարվածներից մահացած մի տղամարդ։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունից՝ նշելով, որ դեպքի վայրում դեռ աշխատում են ոստիկանները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մահացածը գյուղի 72-ամյա բնակիչ Հովհաննես Աղաջանյանն է, իսկ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը։