Մենք ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցինք իր կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի ֆոտոսեսիաներից, որոնք այդքան քննադատվում են: Մեր դիտարկմանը, որ հատկապես Զատկի տոնի ֆոտոշարքը հրապարակելուց հետո քննադատում էին, որ Դուք, լինելով զինվորական, դրան մասնակցում եք, այն էլ` սահմանային լարված օրերին` Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Գեղեցիկ լինելը, գեղեցկությունը չի կարելի համեմատել շքեղության հետ: Եթե գեղեցիկ ծաղիկներ են դրվում եւ գեղեցիկ հագուստ կա իմ տիկնոջ հագին, դա շքեղությո՞ւն է»: Նա ասաց, որ լինելով զինվորական, միեւնույն ժամանակ, քաղաքացիական անձնավորություն է եղել.
«8.5 տարիների ընթացքում ես եղել եմ ՊՆ նախարար` որպես քաղաքացիական անձնավորություն եւ մասնակցել եմ բոլոր այն գործընթացներին, որ տեղի են ունենում ՀՀ-ում: Գիտեք, որ մի քանի անգամ ես եղել եմ, օրինակ, Ջրօրհնության ժամանակ` որպես խաչքավոր: Կարծում եմ, դա անհրաժեշտություն է, որովհետեւ իմ ղեկավարման տարիներին է, որ Վեհափառի հետ համագործակցությամբ մենք կարողացել ենք հոգեւոր ծառայությունն ավելի բարձր հիմքերի վրա դնել, որովհետեւ հոգեւոր ծառայողներն այն ծառայողներն են, որոնք գոնե զինծառայողների միջանձնային հարաբերություններում անհանդուրժողականության հատկանիշները կարողանում են հանել, որոնք կոնֆլիկտների հիմնական պատճառ են հանդիսանում»:
Նյութի աղբյուրը՝ Aravot.am