Արարատի մարզի 3 բնակչի մեղադրանք է առաջադրվել Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանին կաշառք տալու համար:

Ըստ մեղադրական եզրակացության` Սամվել Գրիգորյանը դստերն աշխատանքի դասավորելու համար դպրոցի տնօրենին մաս-մաս տվել է պահանջված 400 հազար դրամ կաշառքը: Նույն մարզչի մեկ այլ բնակիչ էլ` Սամվել Բադալյանը, նույնպես դստերն աշխատանքի դասավորելու համար 637 հազար դրամ կաշառք է տվել Արամ Ստեփանյանին: Գայանե Հովհաննիսյանն էլ 1500 ԱՄՆ դոլար կաշառք է տվել` դստերը Նոր Կյանքի դպրոցում աշխատանքի ընդունելու համար:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: