Գրաֆոլոգիա գիտությունը, որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ, պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը:

Դեպի վեր ուղղված ստորագրություն՝ լավատեսություն, էներգիայով լի, նպատակասլացություն, կրեատիվություն

Ուղիղ ստորագրություն՝ հավասարակշռություն, զսպվածություն

Դեպի ներքև ուղղված ստորագրություն՝ վատատեսություն, թույլ կամք

Երկար ստորագրություն՝ խելամտություն, համառություն, ջանասիրություն

Կարճ ստորագրություն՝ արագ արձագանք, անհամբերություն, թույլ կենտրոնացում

Մեծատառ սկզբնատառերով ստորագրություն՝ կամակորություն, բարձր պահանջկոտություն

Նույն չափի տառերով ստորագրություն՝ համեստություն, ոչ հավակնոտություն

Փոքր տառերով ստորագրություն՝ ռացիոնալություն, տնտեսելու ունակություն, կոնկրետություն, կենտրոնացում

Շատ մանր տառերով ստորագրություն՝ եսասիրություն, ժլատություն

Մեծ տառերով ստորագրություն՝ երազկոտություն, անկախություն, միամտություն, ոչ պրակտիկություն, հեշտ վստահելու միտում, բարություն

Զարդարանքներով ստորագրություն՝ պարծենկոտություն, իրականությունը գունազարդելու պահանջմունք, ոչ անկեղծություն

Կոմպակտ ստորագրություն՝ մարտավար

Ուժեղ սեղմելով ստորագրություն՝ էքստրավերտ, ձգտում դեպի կյանքի նյութական կողմը

Թույլ, անհավասար սեղմելով ստորագրություն՝ անվստահություն, ավելորդ ինքնաքննադատության հակվածություն

Ներքևից ընդգծված ստորագրություն՝ ինքնասիրություն, հասարակական կարծիքից կախվածություն, նեղացկոտություն

Վերևից ընդգծված ստորագրություն՝ ինքնահավանություն, հպարտություն, մեծ ձեռքբերումների ձգտում

Վրան գծված ստորագրություն՝ սեփական անձից դժգոհություն, ինքնաքննադատություն, կասկածամտություն

Վերջում կետով ստորագրություն՝ կարգապահություն, կատարողականություն

Կետով սկզբից ստորագրություն՝ նախքան մտածածն իրագործել սկսելը սպառիչ տեղեկություն ստանալու ձգտում: