Առավոտյան Գյումրիի «Շիրակն» անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը թուրքական Բելեկում,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այս անգամ թիմի մրցակիցն էր Բելառուսի Մ-19 հավաքականը: Գյումրեցիները հաղթել են 3:0 հաշվով:

«Շիրակից» իր հաշվին դուբլ է ձևակերպել Կիրիան Նվաբուեզեն, մեկ գոլ էլ խփել է Վիուլեն Այվազյանը: