«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ զբաղեցրած պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Սեդրակ Սեդրակյանը մոտ երկու տասնամյակ այդ գերատեսչության պաշտոնյա է:

Արդյոք նրա ազատման հիմքում պարզապես նախարար Վիգեն Սարգսյանի կադրային նոր քաղաքականությո՞ւնն է կամ միգուցե այդ պաշտոնյան ինչ‐որ չարաշահումներ կամ խնդիրնե՞ր է թույլ տվել: Չէ՞ որ անցած ամիս «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը բացահայտում էր արել, որ «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինել է հենց Սեդրակ Սեդրակյանը և որ դրա դիմաց նա համապատասխան աշխատավարձ է ստացել:

«Ոչ, ոչ: Պարզապես արդեն տարիքային անհամապատասխանության խնդիր կար»,‐ չհամաձայնեց Արծրուն Հովհաննիսյանը»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: