«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում ՀՀԿ ռետինգային ընտրակարգով առաջադրված Արման Սահակյանն արդեն իսկ լծվել է իր օգտին ձայներ ապահովելու գործին։

Մեզ հասած տեղեկություններով՝ Սահակյանն իրեն պատկավող «Սովրանո» ընկերության աշխատակիցներին խմբերով գրանցում է Գյումրիում, որպեսզի նրանք քվեարկեն իր օգտին։ Նման մի փորձ էլ ցանկացել է անել Արաբկիրում առաջադրված Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, սակայն նրա փորձը հաջողությամբ չի պսակվել։ Գործին միջամտել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գրիգորյանը։ Նա ՍԱՍ-ի Արտակին հիշեցրել է, որ ՕՎԻՐ-ի դռներն իր առջեւ փակ են։