Անկախ նրանից, թե մեր ծնողներն ինչքանով են տիրապետում տեխնիկային կամ, պարզապես, միայն Facebook-ին՝ մեզ հաճախ ծանրաբեռնում են իրենց հարցերով ու հրապարակումներով: Ներկայացնում ենք 7 զվարճալի, բայց նյարդայնացնող գործողություն, որոնք մեր ծնողներն անում են facebook-ում:

«Կիսվում են» անպարկեշտ գրառումներով

Այսպես օրինակ պատահմամբ կարող են կիսվել որեւէ հայտնի ռեփերի անպարկեշտ գրառումով կամ լուսանկարով: Այդ share կոճակը տեղադրված նյութից պետք է լինի բավականին հեռու, որպեսզի 20-ամյա պատանիները չամաչեն ծնողի հրապարակումից:

Չեն հասկանում՝ ինչպես է այն աշխատում

Նրանք երբեմն հավանում են սեփական լուսանկարը կամ իրենց կողմից տեղադրված հոլովակը: Սակայն ամենազվարճալին, երբ ծնողներն իրենց անձնական նամակներին պատասխանում են լուսանկարների կամ հոլովակնորի մեկնաբանությունում:

Նշում են երեխային ոչ այնքան գեղեցիկ լուսանկարում

Բոլորս էլ սիրում ենք լուսանկարվել ու դրանցում նշել մեր ընկերներին, բայց ոչ երբ լուսանկարն արված է շատ վաղուց եւ որում առաջին անգամ օգտագործել ես սեւաներկ՝ իհարկե ոչ պրոֆեսիոնալ ձեւով:

Գրում են ցանկացած տեսակի մեկնաբանություն

Ընկերդ քեզ նշել է որեւէ լուսանկարում, որում միասին գինի եք վայելում. մայրդ անտարբեր չի կարող լինել: Ընդամենը մեկ վայրկյան եւ վատ մեկնաբանությունը կփչացնի լուսանկարը:

Իրենց ընկերների ցուցակում ավելացնում են մեր ընկերներին

Նրանք իհարկե երդվում են, որ պատահմամբ են արել դա: Հաճախ փնտրում են արդարացումներ ձեր ընկերոջ լուսանկարները մեկնաբանելու համար. ահա այստեղ էլ իրական խառնաշփոթը սկսված է:

Հաղորդագրությունների մի ամբողջ շարք

Շնորհիվ Facebook-ի նրանք գիտեն, թե մենք երբ եւ որտեղից ենք առցանց լինում: Շնորկալ ենք Facebook կայքին. Նրանք մեզ քիչ են զանգահարում:

Բառի բուն իմաստով ինչ-որ բան են անում

Իհարկե մենք շատ ենք սիրում մեր ծնողներին: Սակայն չենք կարող հերքել, որ շատ հաճախ նրանց պատճառով հայտնվում ենք անհարմար իրավիճակներում: Մի օր էլ մենք ենք լինելու նրանց փոխարեն: Մնում է մեր անձնական հրապարակումները Facebook-ում նվազեցնել...