Խոշոր ավտովթար է տեղի ունեցել այսօր՝ փետրվարի 21-ին, Տավուշի մարզում, իրար են բախվել Երեւանի բնակիչ Վահան Լազյանի Toyota եւ Բերդ քաղաքի բնակիչ Հրաչ Մկրտումյանի վարած «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնեցին Դիլիջանի ոստիկանության բաժնից՝ նշելով, որ Վահան Լազյանը իր ոտքով է գնացել հիվանդանոց, իսկ «ՈՒԱԶ»-ի վարորդին ու ուղեւորին՝ Ռազմիկ Ծատուրյանին տեղափոխել են Դիլիջանի հիվանդանոց։

Նրանք միջին ծանրության վնասվածքներ են ստացել, վիճակը գնահատվել է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում։

Նշենք նաեւ, որ «ՈՒԱԶ»-ի ուղեւորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող։