Պարզվում է՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնակի սեր ունի բույսերի նկատմամբ, և նրա ղեկավարած գերատեսչությունն այս տարի նախատեսել է գնել բավական մեծ թվով բույսեր, ծաղիկների սոխուկներ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն 80 հատ բույսի համար նախատեսել է հատկացնել 200 հազար դրամ՝ յուրաքանչյուրի համար 2500 դրամ: ևս 100 հատ ծաղիկի սոխուկ էլ ՍԴ-ն գնելու է 300 հազար դրամով՝ հատը 3 հազար դրամ:

Ընդ որում, ՍԴ-ն այն եզակի գերատեսչություններից է, որը ամեն տարի գումար է հատկացնում բույսերի, ծաղիկների համար: Հայաստանի թիվ մեկ դատարանն այս տարի ևս 3 մլն դրամ էլ ծախսելու է շենքի վերանորոգման համար:

Ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի. «Բոլորդ ծանոթ եք շենքի վիճակին. 90-ականների շենք է, 22 տարի չենք վերանորոգել: Հիմա ընթացիկ ծախսերն են կրճատում, դա զարմանալի է»: