ՀՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին ԱԺ նախագահ դարձնելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Մոսկվա հենց այդ մի քանի հարցերին ևս պարզություն կտա՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ մինչև 2018-ի ապրիլ, թե՞ ոչ։

Մի բան հստակ է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում չի շարունակելու պաշտոնավարել։ ԱԺ ընտրությունները լավ կազմակերպելուց և ՀՀԿ-ին հաղթանակ ապահովելուց հետո պաշտպանության նախարար է նշանակվելու Վլադիմիր Գասպարյանը, ով չի ուզում մնալ ոստիկանապետի պաշտոնում։