«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին բավական լարվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախօրեին ծագած վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել Բազմասեր Առաքելյանի և նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև։

Մեզ հայտնի է, որ մարզում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Գագիկ Ծառուկյանն անձամբ է խառնվել խնդրի կարգավորմանը։

Մեր տեղեկություններով՝ նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանին հովանավորում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նրա կողքին են նաև մարզի քրեականները։