«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրավիճակը գնալով սրվում է: Հետաքրքիր է, որ գրեթե ամեն տեղ «կռիվը» գնում է ՀՀԿ–ական թեկնածուների միջև: Բանն այն է, որ սրանք միշտ միասին են գործել ՀՀԿ–ին ձայներ բերելու պատվավոր գործում: Բայց հիմա բաժան–բաժան են եղել: Ակտիվիստները մի թիմից «թռչում» են մյուս թիմ: Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի թիմակիցներն էլ են կամաց–կամաց նոսրանում:

«Փաստի» տեղեկություններով` թունդ վեճ է եղել մարզի Արգել գյուղի համայնքապետ Մաթևոս Ավագյանի և Վարդան Այվազյանի միջև: Ամենայն հավանականությամբ Վարդանը մեծ ախորժակով թվեր է ուզել համայնքապետից:

Ինչևէ, Վարդան Այվազյանի` Արգելից սպասվող ձայները «գրվեցին սառույցին»: Դժվար թե Մաթևոսը նրան ձայներ բաշխի:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: