Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջեւ, եւ մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին։

Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից:

2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին հարկային ու մաքսային հավաքագրումները գերազանցել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 9,4%-ով եւ, համապատասխանաբար, 2,5%-ով»: