Լոռու մարզում, այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել:

Այսօր, ժամը 17:30-ի սահմաններում Սպիտակի ոլորաններում կողաշրջվել է «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսը, որում քաղաքացիներ կան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մինչ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիների ուժերով մեքենան ուղղվել է, իսկ ներսից դուրս են բերվել 14 ուղեւորները, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, վերադառնալիս են եղել Արցախից՝ զինվորի երդման արարողությունից:

Բարեբախտաբար ուղեւորներից եւ ոչ մեկը, այդ թվում՝ երեխաները չեն տուժել: Մինչ քաղաքացիները օգնություն էին ցուցաբերում «Ֆորդ» մեքենայի վարորդին եւ ուղեւորներին, տեղի է ունեցել մեկ այլ շղթայական ավտովթար՝ երկու «Օպել»-ների եւ «Մերսեդեսի» մասնակցությամբ: Վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել