Երևանի Դավիթաշեն թաղամասում ինքնասպանության դեպք է գրանցվել: Tert.am-ի տեղեկություններով՝ մոտ 25- ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:

Tert.am-ի տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից, հայտնելով, որ ինքնասպանության մասին ահազանգ ոստիկանությունը ստացել է:

ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ փետրվարի 27-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 13:40-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել 1992-ին ծնված Ն.Ն.-ի դին:

«Մեկնած խումբը պարզել է, որ նույն 12:40-13:00 ընկած ժամանակահատվածում Դավիթաշենի շենքերից մեկի բնակարանում նշված աղջիկն ինքնասպանություն է գործել էլեկտրական հոսանքի լարով կախվելու միջոցով»,-ասաց Ջանոյանը՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: