«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արարատում ՀՀԿ թեկնածուների գզվռտոցի ֆոնին զարմանալիորեն համերաշխ են գործում ԲՀԿ-ի ռեյտինգայինները: Նրանք ևս իրար մեջ բաժանել են ընտրատարածքը, բայց առայժմ «միմյանց» տարածք չեն ներխուժում։

Այստեղ առաջադրվել են Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, Հովտաշատի և Նոր Խարբերդի գյուղապետերը, որոնք, ըստ էության, աշխատելու են Աբրահամյանի համար:

Նրա համար Այնթապ համայնքում ջերմորեն աշխատում է նաև նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Արարատի մարզից ԲՀԿ-ն թերևս 2 պատգամավոր կունենա՝ Տիգրան Ստեփանյան և Արգամ Աբրահամյան։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: